Ամենավատ երազում անգամ չէի պատկերացնի, որ կգա մի օր, երբ մենք տոնական շքերթի փոխարեն մարդկանց կոչ կանենք դուրս գալ փողոց, որպեսզի փրկենք գոնե Արցախի ժողովրդի կյանքը, որպեսզի ստիպենք այս անիծյալներին գոնե մարդկանց փրկվելու հնարավորություն տան։
նիկոլն անհայրենիք ստահակ եղել է, ու այդպիսին էլ կմնա։ Հիմա ինքը փորձում է մեզ անհայրենիք դարձնել՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Չպե՛տք է թույլ տանք։ Չպե՛տք է վախենանք։ Իմ Դավիթը զոհվել է չնահանջելով, ասելով, որ՝ «նահանջի տեղ չկա, ետևում Արցախն է»։ Հիմա այդ Արցախն էլ են տալիս հերիք չէ, արցախահայությանն էլ կոտորում են, գաղթական դարձնում։
Դուրս եկեք ու պայքարեք այս ազգի, այս պետության, այս ժողովրդի համար։ Դուրս եկեք ու պայքարեք մեր որդիների արյունով սրբագործված հողի համար։ Դուրս եկեք ու պայքարեք, որ հայրենիք ունենաք, որ անտուն ու թափառական չդառնաք։ Դուրս եկեք ու պայքարեք, որ ՀԱՅ մնաք։
Իմ Արցախ, իմ հողուջուր, իմ Հայաստան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/LidaArushanyan/posts/pfbid0fqFCw3fWQwp3soG4R8EHqUr9QnhchgsbozEnpJ6EdsfndZP4GTS8pUbxVVxoSnWFl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել