Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղաում խաղաղության և հրադադարի հաստատումից հետո վերսկսվել են թռիչքները Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան։

Նախօրեին Իրանի պետական ավիացիոն կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադիբախշը հայտնել էր, որ իրանցի ուղևորներին պաշտպանելու նպատակով չեղարկվել են բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան։ 

«Տարածաշրջանում հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի (օդաչուներին ուղղված ծանուցման հապավումը) համաձայն՝ այսօրվանից (սեպտեմբերի 20-ից) մինչև հաջորդ ծանուցումը կչեղարկվեն բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան»,- նշել էր պաշտոնյան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել