Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրությունը, որը սահմանվել էր երկրում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Այս մասին հաղորդում է «Իտար տասս» լրատվական գործակալությունը:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն` համապատասխան ծանուցումը երկրի ղեկավարը ուղարկել է ԱՄՆ Կոնգրես:
Փաստաթուղթը կհրապարակվի նաև, այսպես կոչված, Դաշնային ռեեստրում (ԱՄՆ-ի կառավարության պաշտոնական փաստաթղթերի հավաքածու): Հակառակ դեպքում արտակարգ դրությունը մեխանիկորեն պետք է դադարեցվեր:
ԱՄՆ-ում արտակարգ դրություն էր սահմանվել ահաբեկչություններից մի քանի օր անց, որոնց հետևանքով զոհվեց շուրջ 3000 մարդ: Դրանից հետո այն ամեն տարի երկարացվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/politics/2013/09/11/b-obama/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել