Aysor.am-ը գրում է.

78-ամյա Փոլ Բրոկմանը և նրա կինը` 76-ամյա Մարգոն ամուսնական կյանքի 56 տարիների ընթացքում զգեստների մեծ հավաքու են ձեռք բերել:



Լոս-Անջելոսից Փոլ Բրոկմանը իր կնոջը նվիրել է 55.000 զգեստ և հայտարել, որ Մարգոն իր կյանքի միակ սերն է:

Փոլի` զգեստների նկատմամբ սերը գալիս է զույգի համատեղ նախասիրությունից` բալետային պարերից: Ամուսինը որոշել է, որ իր կինը ամեն անգամ պարելուց պետք է կրի մի նոր և գեղեցիկ զգեստ ու իր ամբողջ գումարը վատնել է խանութներում:

Փորձագետները նշում են, որ Մարգոյի զգեստների վրա Փոլը ծախսել է ընդհանուր առմամբ 1.5 միլիոն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել