«Ադրբեջանը, 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և մարդասիրական օգնության մերժումից հետո, վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ինչպես ասել են փորձագետները, սա ցեղասպանություն է։ Կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզաշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը: Երեխաները թիրախ չեն, բայց արդեն 2 երեխա սպանվել է, 13-ը վիրավորվել են», - գրել է մարզիկը դիմելով նաև ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին զանգվածային ռազմական ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկ: Վերջին տվյալներով՝ Արցախում կա 27 զոհ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HenrikhMkh
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել