Amerikayidzayn.com-ը գրում է․
ԱՄՆ Սպիտակ տան Անվտանգության խորհուրդն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությանը:
Ըստ Անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուաթսոնի՝ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունները, որոնք վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը և խաթարում խաղաղության հեռանկարները։ Մենք կապի մեջ ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ իրավիճակի անհապաղ դեէսկալացիա համատեղ հորդորելու համար և կոչ անելու Ադրբեջանին ուղիղ երկխոսության գնալ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ»,- ասել է Անվտանգության խորհրդի խոսնակը։
Նյութի աղբյուր՝ https://www.amerikayidzayn.com/a/7275336.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել