Tert.am-ը գրում է.
Սեպտեմբերին սովորաբար հավաքականներն ընտրական 2 հանդիպում են անցկացնում: 2-րդ տարին անընդմեջ Հայաստանի հավաքականը սեպտեմբերյան հանդիպումներից մեկում հաղթեց, մյուսում պարտվեց: Հիշեցնենք, որ անցյալ տարի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեր ֆուտբոլիստները նախ 1:0 հաշվով հաղթեցին Մալթայի հավաքականին, ապա զիջեցին բուլղարացիներին (0:1):
Իսկ առավել հաջող Հայաստանի ընտրանին սեպտեմբերյան 2 հանդիպումներում հանդես է եկել 2011թ.` խոշոր հաշվով պարտության մատնելով Անդորրայի (3:0) և Սլովակիայի (4:0) հավաքականներին:
Դանիացիների հետ ընտրական մրցախաղը սեպտեմբերին մեր ընտրանու անցկացրած 31-րդ խաղն էր: Դրանցից 10-ում մեր ֆուտբոլիստները հաղթել են, 4-ն ավարտել են ոչ-ոքի, 17-ում պարտվել են` վաստակելով հնարավոր միավորների 36,5 տոկոսը: Հայաստանի հավաքականը խփել է 30 գնդակ, բաց է թողել 45 գոլ: Այդ խաղերից միայն 2-ն են ընկերական բնույթ կրել, որոնք կայացել են 2007թ. Կիպրոսի (1:3) և Մալթայի (1:0) հավաքականների հետ:
Սեպտեմբերին կայացած հանդիպումներում մեր ֆուտբոլիստներից առավել արդյունավետ է գործել Գևորգ Ղազարյանը` դառնալով 3 գոլի հեղինակ: Արմեն Շահգելդյանը, Գառնիկ Ավալյանը, Տիգրան Եսայանը, Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, և Արթուր Սարկիսովը խփել են 2-ական գնդակ:
Ահա սեպտեմբերին կայացած հանդիպումների համառոտ վիճակագրությունը:
07.09.1994 Բելգիա-Հայաստան` 2:0 (1:0)
Երվանդ Կրբաշյան (4, ինքնագոլ), Դեգրիզ (73):
06.09.1995 Մակեդոնիա-Հայաստան` 1:2 (0:0)
Միցևսկի (56) - Ռազմիկ Գրիգորյան (61), Արմեն Շահգելդյան (78):
88-րդ րոպեին Բաբունսկին չիրացրեց 11մ հարվածը (Արմեն Պետրոսյանը հետ մղեց գնդակը):
06.09.1997 Հայաստան- Ալբանիա` 3:0 (0:0)
Հարություն Վարդանյան (60), Էրիկ Ասադուրյան (81), Գառնիկ Ավալյան (88` 11մ):
10.09.1997 Գերմանիա – Հայաստան` 4:0 (0:0)
Քլինսման (70, 84), Հյոսլեր (86), Կիրստեն (90):
05.09.1998 Հայաստան-Անդորրա` 3:1(1:0)
Գառնիկ Ավալյան (40), Տիգրան Եսայան (72, 89) – Լուսենդո (86` 11մ):
04.09.1999 Ռուսաստան- Հայաստան` 2:0 (1:0)
Բեսչաստնիխ (8` 11մ), Կարպին (71):
08.09.1999 Հայաստան- Ֆրանսիա` 2:3 (1:1)
Կարապետ Միքայելյան (6), Արմեն Շահգելդյան (90` 11մ) - Ջորկաեֆ (45` 11մ), Զիդան (67), Լասլանդ (74):
02.09.2000 Նորվեգիա-Հայաստան` 0:0
01.09.2001 Ուելս – Հայաստան` 0:0
05.09.2001 Ուկրաինա-Հայաստան` 3:0 (1:0)
Շևչենկո (13), Վորոբեյ (86, 90):
07.09.2002 Հայաստան-Ուկրաինա` 2:2 (0:2)
Արթուր Պետրոսյան (73), Ալբերտ Սարգսյան (90` 11մ) – Սերեբրեննիկով (2), Զուբով (33):
06.09.2003 Հայաստան-Հունաստան` 0:1(0:1)
Վրիզաս (35):
10.09.2003 Հս. Իռլանդիա- Հայաստան` 0:1 (0:1)
Արման Քարամյան (27):
08.09.2004 Հայաստան-Ֆինլանդիա` 0:2 (0:1)
Ֆորսել (23), Երյոմենկո (68):
03.09.2005 Հայաստան - Հոլանդիա ` 0:1 (0:0)
վան Նիստելռոյ (63):
07.09.2005 Չեխիա-Հայաստան` 4:1(0:0)
Հայնց (47), Պոլակ (52, 76), Բարոշ (58) – Արա Հակոբյան (86):
06.09.2006 Հայաստան-Բելգիա` 0:1 (0:1)
Վան Բյույտեն (41):
08.09.2007 Կիպրոս-Հայաստան` 3:1(2:1)
Միխայիլ (31), Օկաս (42), Կոնստանտինու (52) – Ռոբերտ Արզումանյան (35):
12.09.2007 Մալթա-Հայաստան` 0:1(0:1)
Արթուր Ոսկանյան (26):
06.09.2008 Հայաստան –Թուրքիա` 0:2 (0:0)
Շանլի (61), Շենթյուրկ (77):
10.09.2008 Իսպանիա- Հայաստան ` 4:0 (2:0)
Կապդևիլա (8), Վիլյա (16, 79), Սենա (82):
05.09.2009 Հայաստան-Բոսնիա` 0:2 (0:1)
Իբրիչիչ (6), Մուսլիմովիչ (74):
33-րդ րոպեին Ջեկոն չիրացրեց 11մ հարվածը:
09.09.2009 Հայաստան-Բելգիա` 2:1 (1:0)
Հովհաննես Գոհարյան (23), Սարգիս Հովսեփյան (51) – վան Բյույտեն (90+2):
03.09.2010 Հայաստան-Իռլանդիա` 0:1 (0:0)
Ֆեխի (76):
07.09.2010 Մակեդոնիա-Հայաստան` 2:2 (1:1)
Ջուրովսկի (42), Նաումոսկի (90+6` 11մ) – Յուրա Մովսիսյան (41), Էդգար Մանուչարյան (90+2):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ