Emedia.am-ը գրում է.

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ցրել է ցուցարարներին ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միոջոցով։

Ինչպես փոխանցում է Hurriyet գործակալությունը, նոր թափով սկսված ակցիայի համար պատճառ է դարձել հակակառավարական ցույցերում 22-ամյա Ահմեդ Ատականի մահը։ 
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում էին հավաքվել Թաքսիմ հրապարակում, սակայն դրանից ավելի վաղ ոստիկանությունը կենդանի օղակ էր կազմել հրապարակի հարևանությամբ՝ թույլ չտալով ակցիայի մասնակիցներին մոտենալ Թաքսիմի տարածքին։ Ոստիկնության հետ բախումների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են 40 հոգի։ 
Նշենք, որ հունիսից սկսված հակակառավարական ցույցերում Թուրքիայում մահացել են 6 հոգի՝ հիմնականում երիտասարդներ 18-ից 26 տարեկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել