Lragir.am-ը գրում է.
Forbes-ը հետաքրքիր փաստեր է հրապարակել ամերիկյան փոքր բիզնեսի մասին.
1. ԱՄՆ կառավարության Փոքր բիզնեսի գերատեսչությունը փոքր բիզնեսը սահմանում է որպես 500-ից քիչ աշխատող ունեցող ձեռնարկություն
2. ԱՄՆ-ում կա 28 միլիոն գրանցված փոքր բիզնես, բացի այդ, երկրում 22 միլիոն մարդ ինքնազբաղված է
3. Աշխատող բնակչության 50 տոկոսը (120 միլիոն մարդ) զբաղված է փոքր բիզնեսում
4. Սկսած 1995 թվականից՝ փոքր բիզնեսը ստեղծում է ընդհանուր աշխատատեղերի 65%-ը
5. Ամեն ամիս 543 հազար նոր բիզնես է բացվում (սակայն փակվողների թիվն ավելի շատ է)
6. 10 նոր բացված փոքր ընկերություններից 7-ը գոյատեւում է առնվազն 2 տարի, կեսը՝ առնվազն 5 տարի, 1/3-ը՝ առնվազն 10 տարի եւ ¼-րդը՝ 15 եւ ավելի տարիներ
7. Փոքր ձեռնարկությունների առվազն 52%-ը տնայնագործական են
8. ԱՄՆ-ում աշխատողներ չվարձող ընկերությունների թիվը հասնում է 22.5 միլիոնի
9. «Աշխատող չունեցող» բիզնես համարվելու համար պետք է տարեկան 1000 եւ ավելի դոլար եկամուտ ունենալ եւ գրանցված լինել հարկային մարմիններում
10. ԱՄՆ-ում բիզնեսների 75%-ը «աշխատող չունեցող» բիզնեսներ են
11. «Աշխատող չունեցող» բիզնեսներից 19.4 միլիոնն անհատ ձեռներեցներ են, 1.6 միլիոնը՝ բաժնետիրական ընկերություններ, 1.4 միլիոնը՝ կորպորացիաներ
12. Ազատ գրաֆիկով աշխատատեղերի ոլորտի ամենաարագ աճող ճյուղերն են ավտոմեքենաների վերանորոգումը, գեղեցկությանը սրահները եւ չոր մաքրման կետերը
13. 2011 թվականին «աշխատող չունեցող» բիզնեսի ընդհանուր եկամուտները կազմել են 989.6 միլիարդ դոլար
14. «Աշխատող չունեցողների» տարեկան միջին եկամուտը 44 հազար դոլար է
15. 2011 թվականին «աշխատող չունեցող» բիզնեսների մոտ 80%-ը (18 միլիոն) 50 հազար դոլարից քիչ եկամուտ է ունեցել