ԱՄՆ Կոնգրեսի հունական խմբի համանախագահները սատարում են Հայոց ցեղասպանության մասին բանաձևինPanarmenian.net-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի հունական խմբի համանախագահներ Մայքլ Բիլիրակիսը և Քերոլին Մելոնին սատարում են Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին հանուն ճշմարտության ու արդարության (H.Res.227): Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին ու նշել է. «Մենք միանում ենք հայ-հունական կոալիցիայի մեր գործընկերներին և հուսով ենք, որ բանաձևը կընդունվի, ինչպես նաև հանուն Թուրքիայի ոճրագործությունների միջազգային արդարացի դատապարտման, որն իրագործել է հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյա ժողովրդների ցեղասպանությունը»:

«Հույները, հայերը, ԱՄՆ մեր բոլո համաքաղաքացիները, բոլոր նրանք, ովքեր ձգտում են ամերիկյան գաղափարներին, անհամբեր սպասում են այն օրվան, թե երբ պետք է Սպիտակ տունն, ի վերջո, դադարի աջակցել Անկարայի ժխտողական քաղաքականությանը և կոչ կանի թուրքական հանրությանն ու պետությանը ստանձնել այդ ոճրագործությունների բարոյական ու նյութական պատասխանատվությունը:

Բանաձևում, մասնավորապես, ասվում է, որ «Թուրքիայի Հանրապետությունը, չճանաչելով և հաշվի չնստելով անցյալի ցավաքին էջերի հետ, ուժգնացրել է Հայոց ցեղասպանության ուրացման միջազգային քարոզարշավը, շրջափակման մեջ է պահում Հայաստանին, ուժգնացնում է ճնշումը սակավաթիվ, սակայն թափ առնող թուրքական քաղաքացիական շարժման հանդեպ, որը ճանաչում է Օսմանյան կայսրությունում քրիստոնեական ազգերի ցեղասպանությունը, որոնք ապրել են սեփական հայրենիքում: Տարիների ընթացքում ԱՄՆ Կոնգրես մի քանի բանաձև է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ H.Res 106, 252, 304, սակայն վերջին պահին Սպիտակ տան աշխատակազմը կասեցրել է քվեարկությունը: Ներկայացուցիչների պալատի բանաձևերն արտահայտում են կոնգրեսականների կարծիքը, սակայն պարտադիր չեն կատարման համար: Դրանք զուտ խորհրդատվական բնույթ են կրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել