ԵՄ-ի և ՌԴ-ի հետ «և-և» տարբերակը աշխատելու է, ժամանակը կգա` կհամոզվեն բոլորը: ԵՄ-ից եկող մեսսիջները, ելույթները շատ նորմալ բնույթ են կրում, դա կոչվում է քաղաքականություն: Չէ՞ որ 3 երկիր ընտրության արջև է կանգնած` մինչ ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրելը, ի՞նչ եք կարծում, եթե ԵՄ-ից հայտարարեին, որ մենք ողջունում ենք ՀՀ-ի քայլը և միանշանակ կողմ ենք «և-և» տարբերակին, ապա ի՞նչ եք կարծում` ի՞նչ կլիներ: Ես կարծում եմ, որ Ուկրաինան և Վրաստանը հաջորդ օրը կստորագրեին ՄՄ-ի նախնական փաստաթուղթը: Այնպես որ, միգուցե կան մարդիկ, որ մտածում են, թե իշխանությունները խուլ են, բայց չի կարելի բացառել, որ կան մարդիկ, որ ընդհանրապես մտքի թռիչք չունեն և հեռուն տեսնելու ունակությունից զրկվել են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=626381177382346&id=100000314094875
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել