kim ki duk
  Հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկը կինոռեժիսորի այն բացառիկ տեսակներից է, ով, չունենալով նախնական կրթություն ֆիլմի կամ արվեստի բնագավառում, ավելին, լինելով մեկը, ում դուրս են նետել դպրոցից, որից հետո նա աշխատել է գործարաններում և ծառայել բանակում, վերջին հինգ տարում դարձավ միջազգային փառատոների շրջանակում ամենահայտնի կինոռեժիսորներից մեկը: 
 1996թ-ին նա ավարտում է իր first feature «Կոկորդիլոս» ֆիլմը: Այն մի առեղծվածային մարդու մասին է, որը Հանգան գետից հավաքում է ինքնասպան եղածների մարմինները: 
Կիմ Կի Դուկի` կորեական հասարակությանն ուղղած նոր և արմատական հայացքի պատճառով մեծ թվով հանդիսատես երես թեքեց նրանից, սակայն միևնույն ժամանակ առաջացավ փոքր, բայց ջերմ երկրպագուների ամուր բանակ:
    Ուշադրության կենտրոնացումը դեպի անկարևոր մարդիկ և անկասկած նաև հակագեղագիտությունը նկատելի են նրա վերջին ֆիլմերում: 
    «Թռչնի բույն» հյուրանոցը» (1998թ.) առաջին ֆիլմն էր, որ գրավեց միջազգային հանրության ուշադրությունը: Դրան հաջորդեց 2000թ-ին նկարահանված վիճահարույց «Կղզի» ֆիլմը: 
    Ռեժիսորի՝ կնոջ և տղամարդու միջև եղած «համընդհանուր պատերազմի» հետազոտությունը ցնցեց Վենետիկի և Սանդանսի (Sundance) կինոփառատոների հանդիսատեսներին: Այն առանձնանում էր իր եզակի գեղագիտությամբ, գերիրական պատկերավորմամբ ու իսկական բանաստեղծական գեղեցկությամբ:
    «Հասցեն անհայտ է»-ն (2001) Կիմ Կի Դուկի ամենաքաղաքական ֆիլմն է, որտեղ նա ցույց է տալիս 1950-ականներին Կորեական պատերազմից մնացած սպիները և դրանց ժամանակակից անդրադարձները ԱՄՆ բանակի ռազմաբազայում: 
    2001-ին նկարահանվում է նրա «Վատ տղա»  ֆիլմը, որը ևս մեծ հաջողություն է ունեցել Կորեայում: Այդ տարի այն մասնակցում է Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցույթին: 
    2002թ.-ի այս հարցազրույցում Վոլկեր Հյումմելը զրուցել է Կիմ Կի Դուկի հետ նրա «Վատ տղա» ֆիլմի, դրա հաջողության և Հոլիվուդի մասին: 

ким-Վոլկեր Հյումել.- Պարոն Կիմ, մի անգամ ասել եք, որ Ձեր բոլոր ֆիլմերի համար մեկնարկային կետն ատելությունն է: «Վատ տղա» ֆիլմն ի՞նչ մոլուցքի արդյունք է: 

Կիմ Կի Դուկ.- «Ատելություն» բառը գործածել եմ լայն իմաստով և կարծում եմ, որ այն չպետք է կոնտեքստից դուրս ընկալել: Ատելության տեսակը, որի մասին խոսում եմ, յուրահատուկ մի բան չէ, որ ուղղված է կոնկրետ մեկի կամ մի բանի դեմ: Այն զգացմունք է, որը ձեռք եմ բերում ապրելով ու տեսնելով այնպիսի բաներ, որոնք չեմ հասկանում: Ահա թե ինչու եմ ֆիլմեր նկարում: Ես տեսնում եմ մի բան, որ չեմ հասկանում և ֆիլմ եմ նկարում, որպեսզի հասկանամ դա: Հետևաբար, ավելի ճիշտ կլինի ատելության փոխարեն օգտագործել թյուրիմացություն բառը: 

ՎՀ.- Ի՞նչ եք փորձել բացահայտել աշխարհի մասին «Վատ տղա» ֆիլմի միջոցով: 

ԿԿԴ.- Հարցը, որին փորձում եմ պատասխանել, այն է` ինչու է, որ բոլորս ծնվում ենք նույնը՝ հավասար իրավունքներով ու հավասար առանձնահատկություններով, բայց մեծանալով բաժանվում ենք ու դասակարգվում: Ինչո՞ւ են մեր մասին դատում ըստ մեր արտաքին տեսքի: Ինչո՞ւ է կարևորվում գեղեցիկ կամ տգեղ արտաքինը, փող ունենալն ու չունենալը: Համաձայն այս չափանիշների, որոնք պարտադրում են մեզ ծնվել-մեծանալուց հետո՝ մենք բաժանվում ենք դասերի և սոցիալական դասակարգերի, որոնք համերաշխ չեն իրար հետ: Ես ցանկացել եմ հարցնել՝ արդյոք իրականում անհնա՞ր է այս դասակարգերի համար լեզու գտնել իրար հետ և միաձուլել իրենց աշխարհները: 

ՎՀ.- Գտե՞լ եք Ձեր հարցի պատասխանը: 

ԿԿԴ.- Իմ պատասխանն է՝ մարդկային արարածները պետք է հարգեն միմյանց` հաշվի չառնելով դասակարգը, արտաքին տեսքը կամ փողը: Դա կլիներ իմ պատասխանը, բայց ֆիլմում իմ միտումը հանդիսատեսին հարցի հետ դեմ առ դեմ կանգնեցնելն է: Համոզված եմ, որ ամեն մեկը կգտնի իր սեփական պատասխանը: 

ՎՀ.- Ինչպես Ձեր ֆիլմերում հաճախ, այնպես էլ «Վատ տղա» ֆիլմում գլխավոր հերոսը` կավատ Հանգ-գին (դերակատար՝ Չո Ջա-Հյուն), լուռ կերպար է, որն ունակ չէ հաղորդակցվել կամ դրսևորել իրեն: Թվում է, թե նրա միակ լեզուն բռնությունն է: Ո՞րն է այդ լռության պատճառը: 

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել