Սեպտեմբերի 11-ին կեսօրից հետո արևելյան շրջաններում կդիտվի ամպամածության ավելացում, առանձին վայրերում դեռ հնարավոր են կարճատև անձրևներ, առատ տեղումներ արդեն չեն սպասվում:
Այլ շրջաններում, նաև Արարատյան դաշտում, կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի, առաջիկա օրերին կբարձրանա: Ցերեկային ժամերին` 13,00-17,00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Սևանի ջուրը +16 է:

Եղանակը Երևանում.
Երևանում սեպտեմբերի 11-ին կդիտվի արևշող, առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 10-12մ/վրկ:
Գիշերը` +9+11, ցերեկը` +26+28, երեկոյան` +20+22:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել