Չեմ սիրում, երբ հոգեկան խնդիրներ ունեցող մարդու վրա փողոցում մեծ ու փոքր ծիծաղում են:
Չեմ սիրում, երբ հատուկ են խոսեցնում, որ ծիծաղեն:
Չեմ սիրում, երբ ուսուցիչը տարբերություն է դնում դասարանի առողջ ու շեղումներ ունեցող երեխաների մեջ:
Չեմ սիրում, որ երեխաներին ոչ տանը, ոչ էլ դպրոցում չեն սովորեցնում, որ առողջական խնդիր ունեցող դասընկերոջից ոչ խուսափել է պետք, ոչ էլ ծիծաղել վրան: Կողքը կանգնել է պետք էնպես, որ սա կարողանա հենվի քեզ ամեն վայրկյան:
Ամենազզվելին մեծահասակներն են, որ էս ամենը չգիտեն, որ սովորեցնեն իրենց ժառանգներին:
Համարյա` Վլադիմիր Վիսոցկի:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/708334.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել