Hraparak.am-ը գրում է․
Ինչպես հայտնի է, Եվրո-2024-ի ֆուտբոլի ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղից առաջ, ՈւԵՖԱ-ի խնդրանքով, արգելվել էր, որ երկրպագուները Էսկեշեհիր մարզադաշտ մտնեն դրոշներով։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է թուրք ոստիկանը մարզադաշտի մուտքի մոտ երկրպագուի մոտ ադրբեջանական դրոշ գտնում։
Նա խնամքով ծալում է այն, համբուրում ու ծափերի ներքո հանձնում իր կին օգնականին, ով նույնպես դրոշը մի քանի անգամ մոտեցնում է շուրթերին։
Հիշեցնենք, որ երրորդ երկրների դրոշները մարզադաշտ չթողնելու խնդրանքը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է ՈւԵՖԱ-ից։ Չնայած դրան, որոշ երկրպագուներ, այնուամենայնիվ, կարողացել են մարզադաշտում ծածանել Ադրբեջանի դրոշը։
Հիշեցնենք, որ արտագնա մրցավեճում հաշիվը բացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը։ Խաղավարտին մոտ թուրքերին հաջողվել է փրկվել պարտությունից՝ պատասխան գնդակը խփելու շնորհիվ։
