Ռուս զինվորականները չորեքշաբթի սեպտեմբերի 6-ին, հրթիռակոծել են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայի կենտրոնական շուկան։ Կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ։ Այս մասին հայտնում են տեղական Telegram ալիքները։

Ըստ նախնական տվյալների՝ հարվածը հասցվել էր С-300 համակարգով։ 

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակիցը դեպքի վայրից հայտնել է 16 զոհի մասին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Կոնստանտինովկային հարվածելու պահից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել