Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսում միապաղաղությունը նահանջեց՝ իր տեղը զիջելով ավելի բաց ֆուտբոլի:
Մերոնք կարող էին նույնիսկ հաջողության հասնել, եթե 66-րդ րոպեին դարպասաձողը չփրկեր հյուրերին:
Սակայն, ինչպես նկատել էի առաջին խաղակեսից հետո՝ նման խաղային որակով մերոնք հաղթել չեն կարող:
Այսօր դանիացիները հաղթցին՝ մերոնց զրկելով աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հեռանկարից:
Հայաստանի հավաքականում կան բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնց անհատական խաղի շնորհիվ՝ երբեմն ականատես ենք լինում գեղեցիկ ֆուտբոլի, հաղթական խաղերի, բայց մեր հավաքականի բնավորության անքակտելի մասն է անկայուն խաղը:
Նման հավաքականները աշխարհի առաջնության եզրափակիչներում հայտնվելու մինիմինալ շանսեր ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել