Հարցին՝ ի՞նչն է խնդիրը, որ բանակի սպայական կազմը չի համալրվում՝ չնայած ասենք բարձրացվող աշխատավարձերին, Անդոնը պատասխանել է.«Բանակի գրավչությունը պետք է բարձրացվի: Այս ընթացքում բանակը շատ մեծ հարվածներ է ստացել…: Կգա մի օր երբ որ «Վազգես Սարգսյան» ակադեմիայում կոնկուրսը կլինի էնպիսին, ոնց որ էղել ա նախկինում…, և երբ որ մեր զինվորականը նոր համազգեստով փողոցում ման կգա, ոչ թե տղաները կնայեն աղջիկների հետևից, այլ աղջիկները կնայեն էդ քայլող զինվորականի հետևից»: Բայց դրա համար, ըստ Անդոնի, պետք ա հավատալ դրան, պետք է նվիրումով լցվել էդ խնդիրների լուծմանը:

Այդ օրը երբեք չի գա, ու երբեք ռազմական ակադեմիայում ուսանել ցանկացողների թիվը չի մեծանա, քանի դեռ այդ ակադեմիայի գլխավերևում կանգնած են անդոններն ու սուրիկները: Նոր համազգեստը երբեք աղջիկներին գայթակղիչ չի թվա, քանի դեռ գագիկմելքոնյաններն են ԱԺ-ում «թագավորողները»: Եվ վերջապես բանակի խդնիրների լուծման հարցում նվիրվածություն ոչ ոք չի դրսևորի այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն է դրա գերագույն հրամանատարը՝ թեկուզ միայն պատերազմի ժամանակ:

ՔՊ-ական դասալիքների, անհայրենիքների գոյությունը պետության ղեկին անդառնալիորեն վարկաբեկել է հայոց զինված ուժերը, իսկ Նիկոլի՝ Իլհամի առաջ անվերջ կզելու ու մի բան անելու մոլուցքը կոտրել է հայոց բանակի ողնաշարը: Թուրքը չէ, որ այսօր սպանում է բանակը, այլ՝ անդոնները, որ թշնամիներն են հայկական զինված ուժերի ու բարեկամները՝ թշնամի ասկյարների:

Թե՛ բանակի, թե՛ պետության վերածնունդը կսկսվի միայն այն օրը, երբ պետական ապարատից մաքրվեն գրողի տարած անդոնները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել