Լրատվամիջոցներից մեկն այսօր գրել է, որ Աշոտյանի կալանքը երկարաձգած դատավորը մեծ ոգևորվածությամբ է իր անբարոյական քայլն արել, որով հա´մ իշխանությանն է բավարարել, հա´մ նախկին իշխանություններից վրեժ լուծել:
Մեղմ ասած 2 դեպքում էլ արարքն ամենակոշտ հայհոյանքների է ենթակա, որովհետև և´ դավաճան իշխանության պատվեր կատարելը, և´ Արմենի դեմ գործում ինքնահաստատվելը, անպատվաբեր է բոլոր առումներով:
Սրանք մարդկային ճակատագրերի հետ խաղալով կարիերա են կառուցում, մի բան էլ այստեղ-այնտեղ գլուխ գովում:
Ոչինչ մի քիչ էլ գովացեք, հետո տեղ չեք ճարելու այդ գլուխը թաքցնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել