Երեկ երեկոյան Եռաբլուրում 4-5 ժամ լույս չկար։ Եռաբլուրում նորմալ ջուր էլ չկա, նորմալ ասֆալտ էլ չկա։ Փոխարենը կա հող ու փոշի, կա մեծ շինհրապարակ, որն արդեն 3 տարի ա չի ավարտվում։
Էսօրվա Եռաբլուրը օրվա իշխանությունների վերաբերմունքի տիպիկ արտացոլումն ա Հայրենիքի համար կյանքը տված տղերքի հիշատակի հանդեպ։ 3 տարի ա մի բլուր չեն բարեհաճում ըստ արժանվույն բարեկարգել։ Քաղաքապետարանն ասում ա ես կապ չունեմ, իմը սկզբի ծառերն ա, ՊՆ-ն ասում ա՝ կապալառուն ա մեղավոր, կապալառուն ասում ա՝ ՊՆ-ն փողս չի տալիս, դրա համար գործ չեմ անում ու տենց շարունակ...
Իրանք ակնհայտ ցույց են տալիս, թե ինչպես են պատրաստվում վարվել բոլոր նրանց շիրիմների հետ, ովքեր կհանդգնեն Հայրենիքի սահմանների անձեռնմխելիության համար զոհել կյանքը։
Եռաբլուրը բարեկարգելու սուրբ գործն էլ էս ողորմելիներին բաժին ընկավ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02zaCPQx7inDa3rUAYaKJjCiuA2gFAquiKo6GCMwYzUYoRtBf4Fod86hJZEi8sucR9l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել