Panarmenian.net-ը գրում է.
Անցած գիշեր թուրքական Հաթայ գավառի Անթաքյա շրջանում բողոքի ակցիաներ են կազմակերպվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության դեմ, գրում է Hürriyet-ը:
Ակցիայի ժամանակ անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախումներ են եղել: Բախումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել:
Մայիսի վերջից Թուրքիայում մոտ երեք շաբաթ տևողությամբ բողոքի ցույցեր անցան, որոնք, ըստ իշխանությունների, հակակառավարական բնույթ էին կրում:Անկարգություների հետևանքովմոտ 4 հազար ցուցարարներտարբեր աստիճանի վնասվածքներ ստացան, 5-ը՝ զոհվեցին, 4,9 հազարը՝ ձերբակալվեցին:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/169781/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել