Այսօր խորհրդարան է եկել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատգանավորներին պարզաբանում տալու Մաքսային միությանը Հայաստանի միանալու որշման մասին:
Դատելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից եւ այլ պատգամավորների արձագանքներից՝ Նալբանդյանը կոնկրետ ոչինչ չի ասել. միայն ընդհանուր բառեր, գեղեցիկ ձեւակերպումներ:
Չկարծեք, թե Նալբանդյանը խիստ գաղնապահ է եւ որոշել է ավելորդ ինֆորմացիա չտալ՝ ինտեգրման գործընթացին չխանգարելու համար:
Չէ, պարզապես երկրիս թիվ մեկ դիվանագետը ասելիք չի ունեցել:
Եթե ամփոփենք խորհրդարանական կուսակցությունների՝ Մաքսային միության հարցում ունեցած դիրքորոշումները, ապա պատկերը հետեւյալն է.
ՀՀԿ-եւ ՕԵԿ-ն ասել են՝ մեր նախագահն ամեն բան ՙճշտով՚ է արել:
Սերժ Սարգսյանի ՙճշտին՚ մի թեթեւ կասկածել են ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը, բայց կասկածի տակ չեն դրել Մաքսային միության ՙճիշտը:
ԲՀԿ-ն դեռ լռում է եւ խոսատանում է դիրքորոշում արտահայտել ավելիր ուշ՝ թեեւ հազիվ թե ընդդիմանա Մաքսային միության գաղափարին:
ՙԺառանգության՚ ղեկավարությունը դեմ է եվրասիական ինտեգրմանը, բայց խորհրդարանում էդ դեմ լինելն առանձնապես չի արտահայտվում:
Հենց այսպես էլ ապրում ենք՝ միատարր եւ գորշ քաղաական իրականության մեջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել