«Իշխանական կուլիսներում շարունակվում են սահմանադրական հանրաքվեի դետալների շուրջ քննարկումները։ Մեր աղբյուրները հայտնում են, որ այս պահի դրությամբ նախատեսված է չորս փոխվարչապետի պաշտոն բացել։ Ըստ նույն աղբյուրների` յուրաքանչյուր փոխվարչապետ կոորդինացնելու է կոնկրետ ոլորտ։ Ոլորտներից մեկը կլինի տնտեսական, մեկը՝ ուժային, մեկը՝ սոցիալական, մեկը՝ տեղական ինքնակառավարման։ Ավելին, արդեն խոսվում Է, թե ով որ ոլորտն Է կոորդինացնելու։
Մասնավորապես, ինչպես նշում են մեր աղբյուրները, ներկայումս քննարկվում է, որ տնտեսական ոլորտում փոխվարչապետ է նշանակվելու Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ուժային ոլորտում՝ ՕԵԿ նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սոցիալական ոլորտը կտրվի ԲՀԿ-ին և փոխվարչապետի պոստում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՏԻՄ ոլորտը թերևս կշարունակի կոորդինացնել գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ Ամեն դեպքում, նույն իշխանական հավաստի աղբյուրները չեն բացառում, որ փոխվարչապետերի թիվը հասնի վեցի կամ ընդհակառակը՝ դառնա երեք»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Թերթի լուրի հավաստիությունը պնդել չեմ կարող, սակայն ենթադրելի է, որ սահմանադրական բարեփոխումների իրական նպատակը իշխանության նոր կոնֆիգուրացիայի հաստատումն է, գուցե նաեւ՝ պայմավորվածությունների ձեռբերումը 2017-2018թթ.-ից հետո իշխանության կոնկրետ բովանդակության եւ կազմի վերաբերյալ:
Այնուամենայնիվ, նկատենք, որ կաբինետի այդ աստիճան ուռճացումը լինելու է հարկատուներիս հաշվին, սակայն չի բարձրացնելու կառավարման որակը: Ավելին, կառավարության գործունեությունը դարձնելու է քաղաքական կոնյուկտուրային պայմանավորվածությունների եւ հակադրությունների պատանդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել