Mediahub.am-ը գրում է․
Երեկ զոհված 18-ամյա Ժորան տան միակ տղան էր։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի ղեկավար Պարգև Ոսկանյանը։
«Երկու քույր ունի, որոնք ամուսնացած են։ Ծնողների հետ ինքն էր։ Բանակից պիտի գար, ընտանիքին օգներ։ Սոցիալապես անապահով ընտանիք է, հայրն արտագնա աշխատանքի է գնում, ինքն էլ նախքան բանակ գնալը փողով գործ էր անում, որ ընտանիքին օգնի։ Շատ խելոք երեխա էր»,- մեզ հետ զրույցում ասաց Ոսկանյանը։
18-ամյա Ժորա Կարապետյանի վիրավորվելու մասին լուրը համագյուղացիները երեկ գիշեր են տեղեկացել, միայն տղայի հորեղբորն են ասել, որ տղան վիրավոր է։
«Երևան էին տեղափոխել, «Էրեբունի» ԲԿ։ Մենք եկանք, այդտեղ էինք, վիրահատությունից հետո հետ էինք գալիս գյուղ, զանգեցին, ասացին, որ մահացել ա»,- պատմեց համայնքի ղեկավարը։
Տղայի մահից հետո ամենաբարդը եղել է լուրն արտագնա աշխատանքի մեկնած հորը հայտնելը։
«Վաղը հայրը կհասնի Հայաստան»,- նշեց նա։
Ժորայի վերջին զանգը եղել է վիրավորվելուց հիսուն րոպե առաջ՝ 18:00-ին, մոր հետ է խոսել, ասել է, որ ամեն ինչ լավ է, սովորականի պես։
Նշենք, որ քիչ առաջ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան դեպքով էական մի շարք հանգամանքներ են պարզվել։
Ավելի վաղ հայտնել ի2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, գետնատնակի մոտ այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել է ինքնասպանության փորձ։
Զինծառայողը տեղափոխվել է Արարատի ԲԿ, այնտեղից՝ Երևան՝ զինհոսպիտալ: