Tert.am-ը գրում է․

Երեքշաբթի՝ օգոստոսի 8-ին, Մոսկվայի երեք օդանավակայաններում չվերթերի զանգվածային չեղարկում և հետաձգում է տեղի ունեցել։ Ըստ Яндекс.Расписание ծառայության՝ 24 ինքնաթիռ օդ չի բարձրացել։

Այսպիսով, «Վնուկովո»-ում չեղարկվել է վեց թռիչք, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է տասը, չեղարկվել՝ չորսը։ Մինչդեռ չորս չվերթ հետաձգվել է դեպի «Շերեմետևո»։

Մայրաքաղաքի օդանավակայաններում ինքնաթիռների մեկնման ժամի զանգվածային փոփոխության պատճառը չի հաղորդվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել