Շատերը այսօր ծաղրում են Արթուր Բաղդասարյանին «Ռ-էվեոլյուցիա» հաղորդման երեկվա թողարկման ժամանակ նրա արտահայտած անհեթեթ ու իրարամերժ մտքերի համար: Թերթերից մեկն անգամ լույս է տեսել «Արթուր Բաղդասարյանի մոտ անձի երկվություն է սկսվել» վերնագրով հրապարակումով:
Դե բնականաբար, սա սպասելի արձագանք էր, քանի որ Բաղդասարյանն իր սիրած ոճի մեջ փորձեց մնալ՝ համ մեխին խփել, համ նալին, և հայտարարեց, որ ՀՀ-ն անպայմանորեն պետք է անդամակցի Մաքսային միությանը, իսկ անմիջապես հետո շտապեց ավելացնել, որ ինքը վերահաստատում է 2005-ին իր՝ ԱԺ-ի նախագահի պաշտոնից զրկվելու պատճառ դարձած սկանդալային հայտարարությունը, թե «ՀՀ ապագան ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն է: Իմ դիրքորոշումները երբեք չեն փոխվել։ Որպեսզի մենք ունենանք ազատ, դեմոկրատական երկիր, մենք պետք է եվրոպական արժեքները ներմուծենք հայկական իրականություն։
Այո՛, եթե մենք ուզում ենք բազմաֆունկցիոնալ անվտանգության համակարգ ստեղծել, մենք անպայման պետք է ՆԱՏՕ-ի հետ համագործակցենք։ Առանց դրա հնարավոր չէ...»:
Համաձայն եմ, ասողը Բաղդասարյանն է, իսկ ասածն էլ չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ, քանզի Մաքսային միությունով ԵՄ ու ՆԱՏՈ ավելի ուշ կմտնես, քան Ղրղզստանը կդառնա հարավամերիկյան երկիր, բայց այստեղ կա մի բայց...
Ով ինչ ուզում ա, ասի, Բաղդասարյանը փաստացի ավելի շատ բան ա արել Եվրոինտեգրացիայի ու Արևմուտքի հետ մերձեցման կոնտեքստում, քան այսօրվա շատուշատ նրա քննադատներ ու նրան ծաղրողներ: Այնպես որ, եթե այդ գծի մեջ եք, մի հատ էլ մտածեք, արժի՞ որ ծաղրել այդ մարդուն:



