Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել և ևս մեկ անգամ ակնարկել, որ փոքրիկ երկրները պետք է խաղ չխաղան մեծերի հետ: Ի՞նչ է ցանկանում ասել սրանով առաջին նախագահը, չէ՞ որ նման մի ակնարկ էլ մի քանի օր առաջ արեց, որ պետք է համաձայնացնել գերտերությունների հետ և նոր քայլեր անել: Ի՞նչ է ցանկանում հասկացնել նախագահը, որ փոքր պետությունները անկախ չե՞ն լինում, թե՞ չեն դիմանում ոչ մի ճնշման, և դրա համար պետք է խաղաքարտերդ միշտ բաց խաղաս: Դա նույնն է, ինչ բլոտ խաղի ժամանակ ուժեղ մրցակցի դեպքում խաղաքարտերդ բաց խաղաս, դա նույնն է, որ շախմատ խաղալիս աշխարհի չեմպիոնի հետ հետագա քայլերդ ասես, նոր խաղաս: Եվ ընդհանրապես ի՞նչ է նշանակում` չես կարող գերտերություններից գաղտնիք թաքցնես, քանի որ նրանք ամեն ինչ գիտեն ու պետք է բաց լինես նրանց հետ: Միգուցե 90-ականներին այդպես բաց խաղացինք, որ երկիրը ամբողջությամբ թալանվեց, միգուցե շատ բաներ համաձայնացրեցինք, որ Արցախի խնդիրը չլուծվեց, չէ՞ որ այնքան մոտ էինք այդ հարցի լուծմանը 90-ականներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=625980904089040&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել