Ankakh.com-ը գրում է.
Շվեդացի գիտնականները հայտնաբերել են, որ անընդհատ քնատությունը մարդուն տկարություն ու անառողջ տեսք է հաղորդում, իսկ դրա հետևանքով, “սոմնաբուլները” վանում են շրջապատողներին: Առողջ ու լիարժեք քունը մարդու կյանքի անբաժանելի հատվածն է: Գիշերային հանգիստն ուժ է տալիս ու բարելավում ինքնազգացողությունը, լավ տրամադրություն պարգևում և օգնում երկարաձգելու երիտասարդությունը: Հակառակ պարագայում ցերեկային գործունեությունը հավասարվում է զրոյի, իսկ դա էլ իր հերթին կարող է հանգեցնել սթրեսների ու հետևաբար, հիվանդությունների զարգացման: Ցավոք, շատ մարդիկ են անբավարար քնում կամ քնին նվազագույն ժամանակ հատկացնում, ինչը, ի վերջո, անդրադառնում է ոչ միայն մարդու մտավոր ունակությունների, այլև` արտաքինի վրա: Ուսումնասիրության ընթացքում, Ստոկհոլմի համալսարանի մասնագետները լուսանկարել են գիշերային լիարժեք քնից հետո ու 31 ժամ անընդմեջ չքնած 40 մարդու: Գիշերային քնից զրկված մարդիկ ունեցել են խեղճացած ու ճնշված տեսք, նրանց աչքերը կարմրել են, կոպերը` այտուցվել, դեմքի վրա հայտնվել են կնճիռներ, իսկ մաշկը գունատվել է: Մասնագետները կարծում են, որ նման տեսքը կարող է վատ ազդել փոխհարաբերությունների վրա: