keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

«Տարիքիցս ամաչեցի». ով է պոլիէթիլենի տոպրակով մատուռում նորածնին լքած մայրը

visibility 9152 commentմեկնաբանել

MediaHub․am-ը գրում է․

MediaHub-ի տեղեկություններով՝ իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին տղա երեխային թողած կնոջը: Գյուղի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ պարզվել է, որ կինը մատուռի հարևանությամբ է ապրում, այսինքն նույն գյուղի բնակիչ է: Կինն ապրում է որդիների և թոռների հետ:

Մեզ հասած տեղեկություններով, երբ վերջինիս հայտնաբերել են, նա ինքնախոսոտվանական ցուցմունք է տվել և ասել, որ ամաչել է իր  տարիքում` 56 տարեկանում երեխա ունենալուց, քանի որ իր հետ ապրում են տղաներն ու թոռները: Դա է պատճառը, որ գնացել է այդ քայլին:

MediaHub-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հաստատեցին լուրը և տեղեկացրեցին, որ այս պահին քննչական գործողություններ են ընթանում:

Մեր տեղեկություններով՝ Շողիկ Մ.-ն քննչականում հայտնել է, որ hղիության մասին ոչ ոք չի իմացել:

Նշենք, որ երեխան ծնվել է վաղաժամ՝ հղիության 6-րդ ամսում: Նույն օրը երեխան, ցավոք, մահացավ՝ նրա կյանքը փրկել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։ Ոստիկանները նշված վայրում մատուռի հարևանությամբ հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխայի։
MediaHub.am-ի հետ զրույցում Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը պատմել էր, որ երեխային թողնել են մատուռում, ապա շները նրան տեղափոխել են մի քանի մետր։ Եվ առավոտյան 10:30-ի սահմանում գյուղացիներից մեկը մատուռի մոտակայքում հայտնաբերել է երեխային ու ահազանգել իրենց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել