1in.am-ը  գրում է.

ՄԱԿ-ի՝ Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումները հետաքննող հանձնաժողովի անդամ Կառլա դել Պոնտեն նախազգուշացրել է, որ Սիրիայի հակամարտությանն արտաքին միջամտությունը «միայն նոր զոհերի կհանգեցնի»:«Բանակցությունները միակ հնարավոր ելքն են սիրիացի ժողովրդի համար: Ես հույս ունեմ, որ դրանք հնարավորինս շուտ կսկսվեն, քանի դեռ շատ ուշ չէ»,- ասել է Շվեյցարիայի նախկին գլխավոր դատախազը՝ ելույթ ունենալով Ժնևի մամլո ասուլիսում:Նա նշել է, որ 2 տարվա ընթացքում հանձնաժողովը, որի անդամ է հանդիսանում ինքը, ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ է հավաքել, որոնք իրականացնում են Սիրիայում հակամարտող 2 կողմերն էլ:Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարությանը, ըստ որի՝ Սիրիայի կառավարությունն օգոստոսի 21-ին Դամասկոսում քիմիական զենք է կիրառել, դել Պոնտեն կոչ է արել սպասել հետաքննության արդյունքներին, որը տեղում իրականացնում են ՄԱԿ-ի տեսուչները: Դրանից հետո միայն կարելի է պարզել մեղավորներին:Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել