1in.am-ը գրում է.

Նեապոլում անցկացվել է մրցույթ, որի ընթացքում ընտրվել է աշխարհի լավագույն պիցցան: Հաղթող ուտեստի հեղինակ է դարձել տեղի 29-ամյա բնակիչ Դավիդե Չիվիտելլոն: 

Ինչպես գրում է իտալական The Local պարբերականը, նրան 8 տարվա մեջ առաջին անգամ հաջողվել է իր հայրենիք վերադարձնել լավագույն պիցցայի տիտղոսը: 

Աշխարհի 47 երկրից ժամանած մոտ 500 խոհարարների մասնակցությամբ մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Ճապոնիայի ներկայացուցիչը: 

Երրորդը դարձել է ևս մեկ իտալացի՝ Բրեշիայից: 

Նեապոլն իրեն համարում է դասական իտալական պիցցայի հայրենիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել