Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են ֆուտբոլ խաղում 11, այլ ոչ թե ավել կամ պակաս ֆուտբոլիստներով:
Ինչպես գիտեք, ֆուտբոլի հայրենիքը Անգլիան է: Առաջին անգամ երբ անգլիացիների մոտ առաջացավ ֆուտբոլ խաղալու միտքը, ավելի ճիշտ` անգլիացի ուսանողների, ֆուտբոլը դեռևս լայն տարածում չուներ: Ֆուտբոլային առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1570 թվականին Լոնդոնի շուրջ 100 արհեստավորների մասնակցությամբ, որը ավարտվեց շատ զոհերով ու վիրավորներով:
Ֆուտբոլը դադարեց լինել սպորտաձև, երբ Անգլիայի արքա Հենրի VIII-ը 16-րդ դարում արգելեց խաղալ այդ «բարբարոսական» խաղը: Արքայի հրամանագրով` ով որ խաղար այդ արյունոտ ու մարդասպան խաղը, կնստեցվեր բանտ: Արքայի այս որոշումը գոյատևեց մինչև 1842 թվականը:
Հրամանագրի վերացումից 6 տարի անց Քեմբրիջի համալսարանի ուսանողները կազմեցին կանոնադրություն ֆուտբոլի համար, որպեսզի այն դառնար ավելի քաղաքակիրթ խաղ: Սակայն այդ կանոնները իրենց չարդարացրին, քանի որ ըստ այդ կանոնների խաղացողները իրավունք ունեին հարվածել միմյանց ոտքերին, քաշել ձեռքերից, հրել իրար և այլ խախտումներ անել:
Առաջին ֆուտբոլային ասոցացիան հիմնադրվել է 1863 թվականին: Միևնույն ժամանակ ընդունվել են նոր կանոններ, որոնք նման են ներկայիս կանոններին:
Քեմբրիջի համալսարանի ուսանողները ինչ-որ թիվ չէին մտածել խաղալու համար: Ուսանողները ապրում էին տարբեր սենյակներում, և ամեն մի սենյակ մրցում էր մյուս սենյակի հետ: Քանի որ ամեն սենյակում ապրում էր 11 ուսանող, այդ իսկ պատճառով 11 հոգով էին խաղում: Անգլիական ամենահին ֆուտբոլային ակումբը «Cambridge United»-ն էր, որը հիմնադրվել է 1912 թվականին, իսկ պրոֆեսիոնալ կարգավիճակ ստացել է 1949 թվականին:
Իսկ դուք ֆուտբոլ սիրո՞ւմ եք...
Նյութի աղբյուր՝ http://www.armzoog.ru/load/hetaqrqir/hetaqrqir_nyowt_39_er/isk_dowq_gite_q_t_39_e_inchow_en_fowtboly_39_xaghowm_11_hogov/20-1-0-652
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել