Հրավառությունները Հայաստանում կթույլատրվեն բացառապես պետական կամ համայնքային նշանակության տոների ժամանակ, դրանց համար հատուկ հատկացված վայրերում։ Այս օրինագիծը երկրորդ ընթերցմամբ արժանացել է խորհրդարանի հավանությանը հուլիսի 13-ին, արտահերթ նիստի ժամանակ։ Օրենսդրական նախաձեռնությունը արժանացել է 60 պատգամավորների միաձայն հավանությանը։
Պիրոտեխնիկան կբաժանվի 5 խմբի։ Առաջին երկու խմբերում «թեթեւ» պիրոտեխնիկան է։ Օրինակ՝ «բենգալյան կրակները», տորթերի զարդարման համար օգտագործվողները եւ «ճայթռուկները»։
Մյուս խմբերում բաց տեղանքում օգտագործման համար նախատեսված արտադրանքն է։ 3-5-րդ խմբերի պիրոտեխնիկայի ներմուծումը եւ օգտագործումը փաստացի կարգելվի։ Դրանց օգտագործումը, ներուծումը եւ վաճառքը կթույատրվեն բացառապես լիցենզավորված կազմակերպություններին։
Կենցաղային հրավառ միջոցների ձեռքբերումը (բենգալյան կրակներ, տորթերի համար նախատեսված հրավառ նյութեր) խստորեն կսահմանափակվի։ Մասնավորապես, կարգելվի պիրոտեխնիկայի վաճառքն անչափահասներին։
Օրենքն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։