«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի»-ն հրապաակել է բավական հետաքրիքիր սոցհարցման արդյուքներ, որոնք ի ցույց են դնում այն իրողությունը, որ ՔՊ-ական իշխանությունները սկսել են գործել հենց իրենց դեմ:

Մասնավորապես՝ հարցին՝ ըստ ձեզ Արմեն Աշոտյանի կալանավորման փաստը Նիկոլին քննադատելու հետևա՞նք է, թե՞ ոչ, 1100 հարցվածների 41,3%-ը դրական պատասխան է տվել, իսկ 26%-ը դժվարացել է պատասխանել: Իսկ ահա հարցին՝ արդյոք Հայաստանում ներկա պահին կա՞ն քաղբանտարկյալներ, հարցվածների մոտ 50%-ը դրական պատասխան է տվել, 20%-ից ավելին էլ դժվարացել է պատասխանել: Ի դեպ՝ որպես խաղբանտարկյալ հենց Արմեն Աշոտյանի անունն են ամենաշատը տվել՝ 46,2%:

Սա նշանակում է, որ իշխանությունների այն կեղծ պնդումները, թե իբր ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ, հանրության կողմից չի ընդունվում ու չի ընդունվում մեկ պարզ պատճառով՝ իրականության ու ՔՊ-ական լոլոների միջև աչք ծակող անհամապատասխանության: Քաղբանտարկյալներ Հայաստանում եղել են առնվազը 2018-ից ի վեր. ամենատարբեր ոլորտների այն մարդիկ, որոնք իշխանությունների քիմքին հաճելի չէին, անմիջապես սկսեցին ենթարկվել հետապնդման ու մինչև այսօր էլ հետապնդվում են, որի վառ օրինակը նույն Աշոտյանն է, որի «լայվերը» ՔՊ-ականներն ուղղակի չկարողացան մարսել:

Այս ամենն ունի իշխանությունների համար բավական բացասական հետևանքներ. հաճախ հենց քաղբանտարկյալների շուրջ է տեղի ունենում հանրային կոնսոլիդացիա, հենց քաղբանտարկյալներն են դառնում պայքարի ոգին: Կոնկրետ Աշոտյանի դեպքում իշխանություններն իսկապես պրոբլեմ ունեն, քանի որ հանրությունը շատ լավ գիտակցում է՝ ինչու են նրա հետևից ընկել. այդ գիտակցումն է նաև, որ զրոյացնում է Նիկոլի հանրային- քաղաքական ռեսուրսը, որը կարևորագույն նախապայման է իշխանափոխության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել