Ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում Արցախում ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, եթե Արցախն ամբողջապես արգելափակված է, Սյամոն առաջարկել է «էդ թեմաները չկոնկրետացնել». պետք է խոսել բանակցություններ սկսելու մասին, քանի որ հընթացս կարող է պարզվել, որ Արցախը չունի բանակի կարիք: «Ես գտնում եմ, որ մենք բոլոր առումներով պատրաստ պետք ա լինենք քայլերի, որոնք որ բերի խաղաղության տարածաշրջանում»,-մասնավորապես՝ հայտարարել է միառժամանակ առաջ սեփական փիառի հիմքում Արցախում մարտունակ բանակ ունենալու անայլընտրանքայնության վերաբերյալ թեզը դրած «Կամանդույուշին»:

Սյամոն, փաստորեն, ապացուցում է, որ ինքը բավական ճկուն գործիչ է: Ճիշտ է՝ տվյալ դեպքում «ճկուն»-ը պետք է ընկալել որպես ուղիղ հոմանիշ անսկզբունքանության ու լպրծունության, ինչը չի կարող դրական կողմից բնութագրել Արցախի տերուտիրական դատռնալու նկրտումներ ունեցող Սյամոյին:

Ի սկզբանե էլ, ակնհայտ է, Արցախում իր հովանավորությամբ մարտունակ ուժեր ստեղծելու վերաբերյալ սյամոյական թեզն «օդ» է եղել, որը, սակայն, Սյամոն պարբերաբար «ռասկրուտկա» է արել՝ արցախցիների վրա հոգեբանական ազդեցություն ունենալու. չէր կարող միանգամից իր դիմակը պատռել ու ասել, որ գալիս է՝ Արցախը թուրքի ողորմածությանը հանձնելու:

Հիմա հարց է ծագում՝ եթե Ադրբեջանը Ստեփանակերտից պահանջում է Բաքվում «երկխոսելուց» առաջ կատարելապես հրաժարվել զինվոր ունենալու մտքից ու կանդալված գնալ Բաքու, Սյամոն ինչպե՞ս է պատկերացնում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու վերաբերյալ հարցին ի պատասխան հնչեցրած յուր «կրուտիտների» ընկալելիության աստիճանը: Ընդամենը պետք է մի բան ասեր Սյամոն Թամրազյանին՝ Արցախն Ադրբեջան է և վե՛րջ: Այսպես Սյամոն շատ ավելի առնական կերևար ու Աննային է՛լ ավելի գայթակղիչ կթվար:

Սյամոն միայն մի թեմա ունի կոնկրետացրած. Արցախը Իլհամին հանձնելն ու դրա դիմաց ինչ-որ բան թուրքից ստանալն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել