Երեկ երեկոյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, անձնակազմի միջոցով Արմեն Աշոտյանին վերջապես հանձնվել է կալանքի մասին դատարանի որոշումը:
Որոշումը 48 էջանոց է, որից 44 էջը copy/paste է, հիմնականում՝ քննիչի միջնորդությունից:
Իմ և Արմենի ելույթներից նշված է շատ փոքր մաս, հիմնական փաստարկներն անտեսված են:
Մնացած 4 էջից 1-ական էջ որոշման ներածական և եզրափակիչ մասերն են, և 2 էջ վերջապես՝ դատարանի պատճառաբանությունները:
Դե, իհարկե, «պատճառաբանություն» դա անվանել դժվար է․ դատավորը պարզապես իր անվերապահ համաձայնությունն է հայտնում քննիչին:
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը, որը քննության կհանձնվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորներին:
Այդ դատավորները նիկոլական դատարան/տրոյկաների մի մասն են, շուտով կառանձնանան և կկազմեն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, ինչով նիկոլական տռոյկաների համակարգի ձևավորումը կավարտվի:
Մեծ հաշվով դրանք դատարաններ չեն, դրանք ժեխին զբաղեցնելու շոու բիզնես հիշեցնող հիմնարկներ են՝ «սրանից էս խլեցինք, նրան էսքան «սրոկ» տվեցինք, դե ժեխ ապրի երջանիկ, քանի նիկոլը ծախում է Հայրենիքը»:
Ես ոչինչ չեմ ակնկալում վերաքննիչ դատարանից այս բողոքի հետ կապված: Եթե հանկարծ Արմենին ազատ արձակեն, դա կնշանակի միայն, որ քաղաքական հետապնդում իրականացնող կապիտուլյանտը որոշել է ազատ արձակել: Ոչ մի պատրանք, որ կիրականացվի արդարադատություն, մենք չունենք:
Միջնորդել եմ, որ բողոքս քննվի բանավոր՝ միշտ մի տեսակ հաճույք եմ ստանում քաղաքական պատվեր կատարող դատավորի հայացքը փախցնելուց, բայց վստահ եմ, որ կլինի գրավոր ընթացակարգ:
Արմեն Աշոտյանի պայքարը քաղաքական է, հիմա այն վարվում է բանտից և ոչ մեկ նիկոլականներից ողորմություն կամ ազատություն չի աղերսելու:
Դավաճանների հետ երկխոսությունը լինում է կարճ և շատ կոնկրետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02MgQft2nJEK2H3RBPyN3Gio4TP4TadTGQYRhop6B9vAu2kStrWsAzb5sbNanZYmZJl&id=1327886913
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել