Ձկնորսը իր ցանցը գցեց և մի ձկնիկ որսաց:
Ձկնիկը աղաչեց-պաղատեց, որ առայժմ բաց թողնի իրեն. ախր շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի, և օգուտն էլ բազմապատիկ կլինի: Բայց ձկնորսն ասաց.
- Հիմա՞ր եմ, ի՞նչ է, որ ձեռքիս որսը բաց թողնեմ և ապրեմ ունայն հույսով:
Ավելի լավ է փոքր կանխիկը, քան մեծ ապառիկը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/smbatsarkavag/posts/532346353500506
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել