Որոշ տեխնիկական խնդիրների պատճառով բնակարանի թղթաբանությունը, մեզնից անկախ, հետաձգվում էր: ԱՄՆ-ից փոխանցումը «բարեկամ» վրացական բանկը, որը միջնորդն էր փոխանցման, գումարը 2 շաբաթից ավել պահեցին իրենց մոտ, հետո ետ ուղարկեցին: Նախնական պատճառը փոխանցման նպատակն էր՝ բարեգործություն:
Ասում են պատերազմի օրերին էլ այդպիսի նպատակով փոխանցումները ետ են ուղարկել...
Բայց ինչևէ, այնուամենայնիվ գումարը բերեցինք, հասցրեցինք տեղ, ու հունիսի 15-ին վերջնական արդեն գործարքն արեցինք ու բնակարանն անվանափոխեցիքն Նարեկի հոր՝ Սուրենի անունով:
Առիթից օգտվելով ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր էն մարդկանց, ովքեր միացան այս վեհ նախաձեռնությանը, ովքեր համախմբվեցին, որ միասին հրաշք գործենք: Ու գործեցինք: Ու այսօր արդեն պատերազմում զոհված Նարեկ Ավետիսյանի ընտանիքը ձեր բոլորի շնորհիվ սեփական ու արժանապատիվ տանիքն ունի:
Ապրեք, զորանաք բոլորդ: Ուրախ ու անսահման երջանիկ եմ, որ ձեր պես հայրենակիցներ ունեմ:
Հատուկ շնորհակալություն նաև Կոնվերս բանկին, որ ողջ ընթացքում, բոլոր հնարավոր միջոցներով աջակցեց մեզ, իսկ վերջում էլ գումարը 0% տոկոսադրույքով կանխիկացրեց, ինչպես արել էր Առուշանյան Դավիթի ընտանիքի դրամահավաքի ժամանակ:
Ով ինչ ուզում ա ասի, մեկ ա, հայ ազգի լավ հատվածին ոչ մի ազգ չի հասնի
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid0gTEX3P7Hpp7yGsV4LvRjbdAqWcYk9FDnZNWeCKDpErPmK1CqHFcrmParBx2atf7dl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել