Նա նշել է, որ Վաշինգտոնը հակառակի ապացույցներ չի արձանագրում։
«Մենք ու մյուս երկրները հավաստիացումներ ենք ստացել Չինաստանից, որ նա մահաբեր օգնություն չի ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայում օգտագործելու համար։ Մենք գնահատում ենք դա և չենք տեսել ապացույցներ, որոնք հակասում են դրան», - ասել է Բլինքենը:
Ըստ պետքարտուղարի՝ Միացյալ Նահանգները շարունակում է անհանգստանալ, որ չինական ընկերությունները կարող են Ռուսաստանին տրամադրել տեխնոլոգիա, որն այն կարող է օգտագործել ռազմական հակամարտությունում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն խնդրել է Չինաստանին շատ զգոն լինել այս հարցում։
Ապրիլի 13-ին The Washington Post-ը, վկայակոչելով Պենտագոնի գաղտնազերծված փաստաթղթերը, հայտնել է, որ Չինաստանի կենտրոնական ռազմական հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանին մահաբեր օգնության տրամադրմանը: Պենտագոնի երկու անանուն աղբյուրներ հրապարակմանը հայտնել էին, որ ԱՄՆ-ն ապացույցներ չունի Չինաստանի կողմից զենք ուղարկելու մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել