Armsport.am-ը գրում է.
Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 միլիոնով և այժմ կազմում է 12 միլիոն եվրո: Այդ ցուցանիոշով նա լավագույն տասնյակում է
«Կրասնոդարի» և Հայաստանի մեկ այլ խաղացողի՝ պաշտպան Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել` 250 հազար եվրո: Անփոփոխ է մնացել նաև «Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը՝ 1,5 մլն եվրո:
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի արժեքը բարձրացել է կես միլիոնով և այժմ դարձել է 2,5 միլիոն:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/437716/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել