Armsport.am-ը գրում է.

Le Parisien-ի տեղեկությունների համաձայն՝ «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում 2023 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ Իլ-դե-Ֆրանս ակումբից՝ Մադրիդի «Ռեալ»-ին միանալու համար։

Ըստ ֆրանսիական պարբերականի՝ Մբապեն հիասթափված է իր ղեկավարության կողմից պայմանագրի երկարաձգման պահին չկատարված խոստումներից ու կարծում է, որ «այլևս ճիշտ տեղում չէ» անհատական ու հավաքական գավաթներ նվաճելու համար:

Նա դեռ չի նվաճել Չեմպիոնների լիգան կամ «Ոսկե գնդակը»: 

Ֆրանսիայի հավաքականի ավագը ցանկանում է օգտվել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հեռանալուց ու կարևոր տեղ գրավել «Ռեալում», որը միշտ եղել է նրա երազանքների ակումբը։ Ֆրանսիայի գործող չեմպիոնի դռները բաց են հարձակվողի՝ այս ամառ հեռանալու համար, ինչը փարիզյան ակումբին թույլ կտա մեկ տարում խուսափել Մբապեի անվճար հեռանալուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել