Մեկնաբանելով եկեղեցու ակտիվությունը՝ Խաչատրյան Վիգենը ՀԱԵ-ն հռչակել է՝ ամենամտահոգիչ երևույթներից մեկը՝ պետության կառուցման ճանապարհին՝ հայտարելով, որ եկեղեցին պետք է պարաֆինի հարկ վճարի, վաճառվող մոմերի համար էլ ՀԴՄ տա: Միաժամանակ Վիգենը եկեղեցուն մեղադրել է սխալ քարոզ տանելու համար: «Եկեղեցին փոխարենը հասարակության մեջ քարոզի էն, ինչ որ ինքը պետք է քարոզի՝ ինչպիսին պիտի լինի Հայաստանի քաղաքացին, քարոզում ա, որ ձեր ընտրությունը սխալ ա…եղբայր, ընտրել են, դու զբաղվի քո…»,-մրմռացել է Վիգենը:

Բացի Նիկոլի իշխանությունից հայ եկեղեցին իրենց համար սպառնալիք են համարել մեկ էլ օտար զավթիչները՝ թուրքերի գլխավորությամբ: Վերջինը տրոցկիստներն էին, հիմա, փաստորեն, նրանց փոխարինելու է եկել Նիկոլը:

Նիկլոը, իհարկե, սկզբունքորեն խնդիր չունի եկեղեցու գոյության փաստի հետ. խնդիրը եկեղեցու՝ հայ ժողովրդի համար ճակատագրական այս փուլում հնչեցրած ուղերձն է, որը Նիկոլին դուր չի գալիս այն պարզ պատճառով, որ հայրենակենտրոն է, որ ոչ թե ջուր է լցնում թուրքի ջրաղացին, այլ կոչված է՝ վիժեցնելու թրքացման օրակարգը, ինչպես նաև վիժեցնելու այն օտարածին արժեհամակարգի սողոսկումը մեր իրականություն, որի հետևանքով այսօր նույն Եվրոպան կանգնել է ինքնության կորստի առաջ: Ա՛յ եթե եկեղեցին հայտարարեր, որ Ստամբուլյան կոնվենցիան ընդունելի է, իսկ Հայաստանի թրքացման օրակարգը՝ կենսական անհրաժեշտություն, կդառնար վիգենների աչքի լույսը: Մինչդեռ հիմա Վիգենը սպառնում է հարկել եկեղեցու կողմից պարաֆինի ներմուծումը, ինչն ուղղակի անբարոյականություն է:

Է՛լ ի՞նչ պետք է անեն վիգենները, որ ապացուցեն թուրքերի հետ իրենց գենետիկ ընդհանրությունը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել