
Քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։00-ին, Ստամբուլում կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2022/23 թթ․ մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ կմրցեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» և իտալական «Ինտերը»։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին օրերին ապաքինվում էր վնասվածքից և նոր էր վերադարձել «Ինտերի» ընդհանուր խումբ։ Հայ ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում չէ, բայց ընդգրկված է հայտացուցակում։
«Մանչեսթեր Սիթի»
Էդերսոն – Սթոունս, Ականջի, Ակե, Դիաշ – Ռոդրի, Գյունդողան, Դե Բրույնե, Սիլվա, Գրիլիշ – Հոլանդ
«Ինտեր»
Օնանա – Դումֆրիս, Դիմարկո, Բաստոնի, Աչերբի, Դարմիան – Բրոզովիչ, Չահլանօղլու, Բարելա – Ջեկո, Մարտինես
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել