Ռուսաստանը տարհանում է իր քաղաքացիներին Սիրիայից:
Արդեն հայտնի է` Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռներն ուղևորվել է Սիրիա` ՌԴ և ԱՊՀ քաղաքացիներին էվակուացնելու համար: Սա վկայում է այն մասին, որ ժամեր անց Սիրիայիում կսկսվեն ռազմական գործողություններ: Հիշեցնեմ` ընդամենը 3 օր առաջ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկամ ժամանակ հավանություն է տրվել նախագահ Օբամայի Սիրիրայում ռազմական գործողությունների մեկնարկի առաջարկին: ՌԴ քաղաքացիներին Սիրիայից էվակուացնելը վկայում է ներքին դիվանագիտական խողովակներով ռազմական գործողությունների մեկնարկը հաստատող գուժը: Հատկապես Հայաստանի Հանրապետության համար սա կրկնակի ցավոտ խնդիր է, քանզի ակնկալվում է, որ հայկական համայնքի նոր արտագաղթ կլինի սիրիայից դեպքի մեր երկիր: Այս դժվարին պահերին մեր զորակցությունն ու համերաշխությունը հայտնենք Սիրիացի ժողովրդին և մեր հայրենակիցներին, ովքեր կրկին անգամ վտանգի են ենթարկվելու և ամենայն հավանականությամբ կզրկվեն սեփական տանիքից, ապրուստի եկամտից, կայունությունից: Աստվցած տա, որ կորուստները լինեն միայն նյութական:



