Kiss.am-ը գրում է.

Պետք է ավելի ուժեղ ինչ-որ մեկը, ում վրա կարելի է հենվել...
Ոչ ոք չի լինում բացարձակապես անկախ, և սարսափելի չէ, եթե կախված ենք ուրիշներից այնքան, որքան նրանք են կախված մեզնից: Դա հատուկ է բոլոր մարդկանց, քանի որ նրանք կարիք ունեն շփման և փոխօգնության: Բայցևանպես ձեր ամբողջ կյանքը չի կարող կախված լինել մի մարդուց: Երբեմն մեզ կարող է թվալ, որ կյանքն անիմաստ է առանց այսինչ մարդու, բայդ դա այդպես չէ: Կյանքը, միևնույն  է, շարունակվում է անկախ նրանից, ձեր կողքին է այդ մարդը, թե ոչ: Պետք է զարգացնել սեփական անձի ինքնուրույնությունը, անհատականությունը, ինքնավստահությունը և ինքնաարտահայտվելու ընդունակությունը:  Այդ դեպքում անհաջողությունները կամ մոտ մարդկանց կորուստը չեն լինի կործանարար: Չափազանց մեծ կախվածությունը մի այլ մարդուց կարող է ի վնաս գործել երկուսի համար էլ: Այն կարող է մարդուն զրկել շատ կարևոր մի բանից կյանքում` ինքնավստահությունից և ինքնաազարգացումից:
 Մասամբ այդ կախվածությունն առաջանում է պարտականության զգացման դեպքում, երբ մեկը կարևոր ինչ-որ արարք է  կատարել ձեզ համար, կամ երբ մեզ են պարտական, երբ տվյալ մարդը կախված է մեզանից: Եթե մենք ուզում ենք օգնել ինչ-որ մեկին, ապա պետք է անենք դա առանց որևէ հետին մտքի, փոխարենը ոչինչ չսպասելով, բացի բավարարվածությունից. պետք է մտածել, որ մենք արեցինք այն, ինչ ուզում էինք: Ու հետևաբար մեզ էլ չպետք է ուրիշներին պարտական համարենք նմանատիպ հանգամանքներում:
Անիմաստ ու անխելամիտ է տառապել, որ մեր բարության համար վարձահատույց չեղան կամ փոխադարձեցին ոչ ամբողջությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել