fa14329047-ukrasheniya-kulon-sladkoe-na-potom-n2720Լինում է, չէ՞, արտահայտություն ես լսում կամ տողեր ես կարդում, որոնք հետո օրեր շարունակ պտտվում են գլխումդ ու մի տեսակ առաջնորդող բան դառնում քեզ համար: Էսօր որոշել եմ հրապարակել ինձ հարազատ դարձած տողերը: Հավաքում եմ բոլորը մի տեղ, որ, երբ հերթական անգամ քիթ ու մռութս կախեմ, մտնեմ կարդամ, ու տրամադրությունս բարձրանա կամ մխիթարվեմ, միգուցե :)

Ես հասկացա, որ կյանքում իմ ունեցած և չունեցած ամեն ինչի համար անընդհատ շնորհակալ պիտի լինեմ. դա բազմապատկում է իմ երջանկությունը:  (Հեղինակին չեմ հիշում)

Եվ ինչ իմանաս` ինչ է ազատությունը, եթե գոնե մի 50 մետր տկլոր չես վազել ծովեզերքով: (Կարեն Անտաշյան)

Երանի մեկը գա 
նա, ով գնալու պահին չի գնա: (Սեյեդ Ալի Սալեհի)

Մեկ բաժակ թեյով անգամ
կարելի է հարբել
եթե նա, ով պիտի լինի
կա… (Հոսեյն Փանահի)

Ինձ մոռանալն այնքան հեշտ է.
Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
սրճարանում պատահաբար ինձ չես գտնի:
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքան հեշտ է: (Զառա Բաթոյան)

Ես վաղուց քեզ արդարացրել եմ, ավելի լավ, քան ցանկացած դատապաշտպան: Որովհետև ամեն գիշեր սրտիս վրա եմ քնում… (Զառա Բաթոյան)

…և լավագույնը սպանության մեջ նրանք են,
ովքեր քարոզում են «մի սպանիր»
և լավագույնն ատելության մեջ նրանք են,
ովքեր քարոզում են սեր
և լավագույնը պատերազմի մեջ նրանք են,
ովքեր քարոզում են խաղաղություն: (Չարլզ Բուքովսկի)

…բոլորս
մի եզակի ճակատագրի
թակարդում ենք:
ոչ ոք երբևէ չի գտնում
էն միակին: (Չարլզ Բուքովսկի)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել