«ՆԱՏՕ-ի ուժերը Կոսովոյում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու տարածաշրջանի ամբողջ բնակչության անվտանգությունը։ ՆԱՏՕ-ն լրացուցիչ 700 զինծառայող կուղարկի Կոսովո և կբարձրացնի մեկ այլ գումարտակի պատրաստվածության մակարդակը, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն ևս ուղարկվի»,- ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային ուժերն (KFOR) այժմ տեղակայված են Կոսովոյում։ Associated Press-ի տվյալներով՝ մասամբ ճանաչված հանրապետությունում ներկայումս տեղակայված է 27 երկրի 3762 KFOR-ի զինծառայող։
Մայիսի 25-ին Հյուսիսային Կոսովոյում բախումներ են սկսել հյուսիսային շրջաններում մեծամասնություն կազմող էթնիկ սերբերի և տեղի ոստիկանության միջև։ Սերբերը բողոքում են Կոսովոյի հյուսիսային քաղաքներում ալբանացի քաղաքապետների պաշտոնավարման դեմ։ Երեկ՝ մայիսի 29-ին, ցուցարարները բախվել են ոստիկանության կոշտ հակազդեցությանը։ Օրվա վերջում KFOR-ի ուժերը վերահսկողության տակ են վերցրել կառավարական շենքերը։ Այդ օրը տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է ՆԱՏՕ-ի առաքելության 41 զինվոր և 52 էթնիկ սերբ, հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Իրավիճակի սրման ֆոնին Վուչիչը հրամայել է զորքերը տեղափոխել Կոսովոյի սահման։ Հանրապետության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և ԵՄ երկրների ներկայացուցիչների հետ։
«Կեղծ քաղաքապետների անհապաղ դուրսբերումը և, այսպես կոչված, Պրիշտինայի ոստիկանության ստորաբաժանումների դուրս բերումը պայման է Կոսովոյում և Մետոհիայում խաղաղություն պահպանելու համար»,- նշել է նախագահը։ Կոսովոյի իշխանությունները հրաժարվել են հետ կանչել ալբանացի քաղաքապետներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել