Հայաստան նրկրված առանձնապես խոշոր ծավալների թմրանյութի շուրջ պատմությունը շարունակում է զարգանալ: Այն բանից հետո, երբ Նիկոլն ԱԺ-ում կատարվածի համար, ըստ էության, մեղադրեց Միհրան Պողոսյանին, իսկ վերջինս էլ կոնկրետացրեց եղելությունը՝ հայտնելով, որ այդ իրենք են օգնել ԱԱԾ-ին՝ հայտնվելու ճիշտ հետքի վրա, մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել. իրավապահները պարզել են, որ գործում խառնված են ներկայիս քաղաքական իշխանության կարկառուն դեմքեր:

Սա նշանակում է, որ ոչ միայն Նիկոլի «կռուտիտները» կարող են անպտուղ դուրս գալ. դժվար է պատկերացնել, որ այդքանից հետո հասարակության մեջ կարող են գտնվել շերտեր, որոնք կշարունակեն համակրել Նիկոլին:

Մյուս կողմից՝ բացառված չէ, որ եթե նույնիսկ հնչեն որոշ կարկառուն ՔՊ-ականների անուններ էլ, Նիկոլն էլի չկորցնի իրեն ու այդ փաստը որպես իր անաչառության մասին վկայող փաստ ներկայացնի միամիտներին: Օրինակ՝ կասի, որ եթե ինքն անձամբ գործ ունենար թմրանյութերի հետ, ապա իր ԱԱԾ-ն իշխանավորներին կպարտակեր, այլ ոչ թե կխայտառակեր: Մինչդեռ պետք է կատարյալ հիմար լինել՝ չհասկանալու, որ մեկ միլիարդ դոլարը գերազանցող թմրանյութն այնքան մեծ խմբաքանակ է, որ առանց բոլորի վերադասի անհնար է այն երկիր մտցնել կամ արտահանել Հայաստանի միջոցով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել