Լրագրողների հետ ճեպազրույցում փորձելով հիմնավորել իր սադրիչ պահվածքը, որի հետանքով ԱԺ-ում տեղի ունեցավ հերթական խայտառակությունը, Աղազարյան Հովիկը հայտարարել է, թե իր պահվածքը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ելույթից հետո ընդդիմադիր պատգամավորը քայլել է դատավորի ուղղությամբ, որի թասիբն էլ փորձել է պաշտպանել ինքը: Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ է հենց ինքը դատավորի փոխարեն փորձել առերսվել պատգամավորի հետ, Աղազարյան Հովիկն ասել է. «Ներողություն, որովհետև էստեղ, ասում է՝ В этом гостинице я хозяин, որվհետև էստեղ Ազգային ժողովն ա, ինստիտուտ ա, որի անդամը ես եմ, ես եմ պարտավոր պաշտպանել բոլորի շահերը»:

Աղազարյան Հովիկի պահվածքը լրիվ մեկնաբանելի է: Քանի որ բոլոր ՔՊ-ականները շատ լավ հասկանում են, թե ում վրա է հենված իրենց իշխանությունը, ուստի իրենց անձնական պարտքն են համարում՝ քծնել բոլոր նրանց, որոնց պահվածքից է կախված իրենց իշխանության հարատևությունը: Օրինակ՝ նույն Աղազարյան Հովիկը շատ լավ գիտի, որ Նիկոլի աթոռը կանգուն է մնում հնազանդ դատավարների ու կամազուրկ ոստիկանների շնորհիվ, ուստի՝ բացի այն, որ քննիչների աշխատավարձերն են փորձում գրեթե 100%-ով բարձրացնել՝ ասենք սկսնակ քննիչների աշխատավարձերը հասցնելով 570000 դրամի, ձեռքի հետ էլ հովիկաղազարյանները իրենց սրտի դատավորների պատիվն են ջանում բարձր պահել, որ նրանք էլ ուրախությամբ կատարեն Նիկոլի հրահանգներն ու դիմեն ապօրինությունների հատկապես մի փուլում, երբ դրանց կարիքը շատ է զգացվում:

Ես՝ քեզ, դու՝ ինձ սկզբունով են մարդիկ առաջնորդվում ու միմյանց փոխլրացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել