Երբ Մալթայի խաղից հետո ֆուտբոլասերները պահանջում էին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը, ես իմ էջում պաշտպանական գրառում կատարեցի և նշեցի, որ նա տաղանդավոր մարզիչ է: Բնականաբար պատկերացնում եք, թե ինչ հարձակումներ և մեկնաբանություններ եղան...
Ես ուրախությունից արագ թռվռացող և պարտությունից, անհաջողությունից շուտ եզրակացություն անող, նվնվացող, հոռետես երկրպագուներից չեմ ու էլի կրկնում եմ՝ Վարդան Մինասյանը տաղանդավոր մարզիչ է...
Մնում է` առաջիկա խաղերին բոլորս միասնական, համախմբված, կազմակերպված կանգնենք մեր թիմի, նրա գլխավոր մարզչի կողքին:
Հաղթանակներ և հաղթանակներից բացի ուրիշ ոչինչ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/360807894049868?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



